Վեսթեր Լի Ֆլանագանը, որը Վիրջինիա նահանգում ուղիղ եթերում գնդակահարել է WDBJ7 հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, ինքնասպանություն գործել, մահից առաջ ֆաքսով նամակ է հղել ABC News հեռուստաալիքին, որում բացատրել է իր դրդապատճառները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
23-էջանոց ուղերձում Ֆլանագանը բացատրում է այն ամենը, ինչ իրեն դուր չի գալիս կյանքում, հավելելով, որ ինքն ապրել է «ինչպես պարկուճե տակառում»:
Ֆլանագանը գրել է, որ վրդովված է ռասայական խտրականությունից, որին մի քանի անգամ ինքը բախվել է սևամորթ և միասեռական լինելու պատճառով: Նա WDBJ7 հեռուստաալիքի նախկին լրագրող է եղել, որին աշխատանքից վերջերս են հեռացրել, և ինչպես նա է գրել, իրեն աշխատավայրում ճնշումների են ենթարկել:
Իսկ 24-ամյա Էլիսոն Փարքերին և 27-ամյա օպերատոր Ադամ Ուարդին նա սպանել է, որպեսզի վրեժ լուծի հունիսի 17-ին Չարլսթոնի աֆորամերիկական եկեղեցում տեղի ունեցած հրաձգության համար:










































