Կայացան Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի վերջին հինգ դիմակայությունների պատասխան հանդիպումները:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս եկան «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, Լևերկուզենի «Բայեր»-ը, Բորիսովի ԲԱՏԷ-ն, Մոսկվայի ԲԿՄԱ-ն, ղազախական «Աստանա»-ն: Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Ղազախստանը ներկայացնող ակումբը հայտնվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հանդես են գալու հետևյալ թիմերը. «Բարսելոնա», «Բավարիա», «Չելսի», «Բենֆիկա», ՊՍԺ, «Յուվենտուս», «Զենիթ», ՊՍՎ, «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո», «Պորտու», «Արսենալ», «Վալենսիա», «Մանչեսթեր Սիթի», «Շախտյոր», «Սևիլիա», «Լիոն», «Դինամո Կիև», «Օլիմպիակոս», «Գալաթասարայ», «Ռոմա», «Բորուսիա Մ.», «Վոլֆսբուրգ», «Դինամո Զագրեբ», «Մաքաբի», «Գենտ», «Մալմյո», «Բայեր», «Մանչեսթեր Յունայթեդ», ԲԱՏԷ, «Աստանա», ԲԿՄԱ:
ԱՊՈԷԼ – «Աստանա» ` 1:1 (0:1)
(1:0 Ստիլիչ (60՛), 1:1 Մակսիմովիչ (84՛))
«Բայեր» – «Լացիո»՝ 3:0 (0:1)
(Չալհանօղլու (40՛), Մեհմեդի (48՛), Բելարաբի (88՛)Հեռացում՝ Մաուրիսիո (68՛) «Լացիո»)
«Բրյուգե» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:4 (1:3)
(Ռունի (20՛), (49՛), (57՛), Էրերա (63՛))
ԲԿՄԱ – «Սպորտինգ»` 3:1 (1:2)
(0:1 Գուտիերես (36՛), 1:1 Դումբիա (49՛), 2:1 Դումբիա (72՛), 3:1 Մուսա (85՛))
«Պարտիզան» – ԲԱՏԷ՝ 2:1 (0:1)
(0:1 Ստասեվիչ (25՛), 1:1 Պետրովիչ (74՛). 2:1 Սապոնջիչ (90+3’)






































