ՎՆԻԻԷՄ կորպորացիան, «Բարլ» գիտահետազոտական կորպորացիան և Իրանի «Բոնիան Դանեշ Շարգ» ընկերությունը ստորագրել են Երկրի հեռակա զոնդավորման տիեզերական համակարգի մշակման, ստեղծման և հետագա շահագործման համաձայնագիրը:
«Այդ նախագծի շուրջ գլխավոր կազմակերպությունը «Բարլ» գիտահետազոտական կորպորացիան է: Ընկերությունը պատասխանատու կլինի Երկրի հեռակա զոնդավորման տիեզերական համակարգի ենթակառույցի ինտեգրման և մշակման ավարտի համար»,- ասվում է հաղորդագրությունում:
ՎՆԻԻԷՄ ընկերությունը հանդես կգա որպես տիեզերական սարքավորման մշակող և կիրականացնի դրա թռիչքը ռուսական հրթիռակրով: Իր հերթին «Բոնիան Դանեշ Շարգ»-ը հանդես կգա որպես Երկրի հեռակա զոնդավորման տիեզերական համակարգի օպերատոր:
Համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի և «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կոմարվի ներկայությամբ:
Փաստաթուղթը ստորագրել են ՎՆԻԻԷՄ-ի գլխավոր տնօրեն Լեոնիդ Մակրիդենկոն, «Բարլ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բասկովը և «Բոնիան Դանեշ Շարգ»-ի ղեկավար Ալիռեզա Զոլալին:










































