Լեհաստանի 25-ամյա բնակիչը, ով լրագրողներին խնդրել է չհրապարակել իր անունը, իր հողակտորում այգեգործությամբ է զբաղվելիս եղել, իսկ գետնին շարված են եղել անհրաժեշտ բոլոր գործիքները։ Որոշակի պահի այգեգործը կորցրել է հավասարակշռությունը և ընկել է գործիքների վրա:
Նրա խոսքերով՝ ինքը միանգամից չի հասկացել, թե ինչ է կատարվել: Հնարավոր է, որ լեհը կշարունակեր աշխատանքը, եթե պատահաբար աչքը չընկներ իր ավտոմեքենայի հետևի ապակուն, որտեղ երևում էր որ իր գլխի մեջ կարմիր բռնակով մի պտուտակահան է ցցված:
Վիրավոր մարդը չի կորցրել իրեն, նստել է, ծխել, այնուհետև խնդրել է հարևանին իրեն հիվանդանոց տեղափոխել:
Ընկնելու հարվածն այնքան ուժեղ է եղել, որ պտտուկահանը 5 սմ մտել է նրա գլխի մեջ: Բարեբախտաբար, պտուտակահանի մետաղական մասը չի վնասել նրա ուղեղը:
Վիրաբույժները գործիքը հանելու համար մեծ ջանքեր են գործադրել: Երեք ժամ տևած վիրահատությունը հաջող է ավարտվել: Բժիշկները խոստացել են, որ մի քանի օր անց երիտասարդն ամբողջովին առողջ տուն կվերադառնա:









































