Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Սան-Մարինոյի ընտրանու դեմ խաղի նախօրեին Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է, որ մրցակցին թերագնահատելու կարիք չկա: Խաղը, հիշեցնենք, կայանալու է մարտի 22-ին:
«Մենք հարգում ենք այդ թիմը: Երբ նրանք խաղում էին «Ուեմբլի»-ում, հիանալի ֆուտբոլ ցուցադրեցին: Մենք չենք կարծում, թե առջևում հեշտ հանդիպում է սպասվում: Հակառակ դեպքում` Սան-Մարինոյի ընտրանին հնարավորություն կունենա զարմացնել բոլորին:
Ամբողջովին կենտրոնացած ենք առաջիկա խաղի ուղղությամբ: Այն ավարտելուց հետո միայն մենք կարող ենք մտածել Չերնոգորիայի ընտրանու մասին»,-նշել է Հոջսոնը մամլո ասուլիսի ժամանակ:








































