Վերջին հաշվարկներով՝ ավտոտերերը Լոնդոնի ճանապարհներին խցանման մեջ անցկացնում են տարեկան 4 ամբողջ օր: The Evening Standard պորտալի հաղորմամբ՝ այդպիսի վարկանշային ցուցակի առաջատար Բրիտանիայի մայրաքաղաքն առաջին անգամ է դառնում:
2011 թ. Լոնդոնն 8-րդն է եղել ճանապարհներին ամենալարված երթևեկությունն ունեցող եվրոպական քաղաքների վարկանշային ցուցակում: Խցանումների վիճակագրությունը կազմել են INRIX-ի տրանսպորտային վերլուծաբանները:
Մասնագետների հաշվարկով՝ ավտոսիրահարները Լոնդոնում խցանման մեջ կորցնում են տարեկան 96 ժամ, ինչը նախորդ տարվա համեմատ 14 ժամով ավել է:
Վերլուծաբանները ցուցանիշի այդպիսի աճը կապում են տնտեսության զարգացման, բնակչության ավելացման և զբաղվածության հետ:









































