Վեզուվի հրաբխի ժայթքման օրը՝ օգոստոսի 24-ին (մեր թվարկության 79 թվական), նախկին տեղն է վերադարձվել Ադոնիսին վիրավոր հովվին պատկերող գեղեցիկ խճանկարը, որը սիրահարված էր սիրո աստվածուհի Աֆրոդիտեին, գրում է Risbalt-ը:
Խճանկարի վերականգնումը ֆինանսավորվել է Ալբերտո Անջելի «Պոմպեյի 3 օրը» գրքի վաճառքից ստացված հասույթի հաշվին: Վերականգնողական աշխատանքները տևել են 3 ամիս և արժեցել 20 հազար եվրո:
Խճանկարում Աֆրոդիտեի գրկում մեռնող Ադոնիսն է` Քիրոնի և Աքիլեսի կերպարների շրջապատում:







































