Բեյրութի կենտրոնում կառավարության շենքի մոտ հանրահավաքը կրկին վերաճել է ցուցարարների հետ ոստիկանության բախումների։ Հոսպիտալացվել է մի քանի տասնյակ մարդ։ Ոստիկանները ձերբակալել են ակցիայի ավելի քան 40 մասնակցի՝ հայտնում է RIA Novosti-ն։
Ցուցարարների դեմ կիրառվել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ։
Ցույցն ի սկզբանե խաղաղ բնույթ է կրել, ցույցի կազմակերպիչները կոչ են արել մասնակիցներին հեռանալ և շարունակել հանրահավաքը վաղը։ Երբ հրապարակում են եղել դեռևս հեռանալ չհասցրած ցուցարարների մոտ 40 հոգանոց խումբն ու սադրիչներ, ոստիկանությունը սկսել է ծեծել բոլորին անխտիր։
Ակտիվիստներն այժմ բողոքի ցույց են անցկացնում Բեյրութում ոստիկանական բաժանմունքների մոտ՝ պահանջելով ազատել ձերբակալված մասնակիցներին։
Ակտիվիստները փողոցներում են դեռևս անցած շաբաթվանից՝ պահանջելով աղբի հավաքման և ուտիլիզացման խնդրի լուծում և երկրի ղեկավարության հրաժարականը։









































