Իտալիայում 46-ամյա կինը ձերբակալվել է սիրեկանին առևանգելու կասկածանքով: Ենթադրվում է, որ 25-ամյա տղամարդուն նա փակել է Նեապոլից ոչ հեռու գտնվող իր տանը, այն բանի համար, որ նա հրաժարվել է կնոջ հետ սեքսով զբաղվել, հայտնում է The Local-ը:
Ինչքան ժամանակ է իտալացին անցկացրել փակի տակ՝ չի ճշտվում, սակայն հայտնի է, որ նա օգնություն է խնդրել անցորդից, որն էլ զանգահարել է ոստիկանություն:









































