Չինաստանի Գուանչժոու օդանավակայանում տարօրինակ երևույթ է տեղի ունեցել: Հարավային Կորեայի բնակչուհուն կալանել են, երբ նա չի կարողացել ոչ մի բառ արտաբերել: Պարզվել է, որ կնոջ բերանում շերեփուկներ են եղել:
Օդանավակայանի աշխատակիցները նկատել էին կանանցից մեկի մոտ շշով ջուր, երբ նա նախաթռիչքային ստուգում էր անցել: Համաձայն միջազգային կանոնների՝ նրան առաջարկել են կամ ջուրը խմել, կամ այն դեն նետել: Նրան խնդրել են թքել: Երբ ուղևորուհին ի վերջո կատարել է նրանց հրահանգը, օդանավակայանի աշխատակիցները և ուղևորները ապշել են՝ տեսնելով շերեփուկներ:
Հարցաքննությանը կինը պատմել է, որ շերեփուկները ընկերոջ նվերն են, և ինքը չի ցանկացել դեն նետել ապագա գորտերին: Բայց անվտանգության ծառայությունը հրաժարվել է ինքնաթիռ թողնել նման տարօրինակ բեռը:







































