Thursday, 02 07 2026
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք

«Ժայռ» ՍՊԸ-ի տնօրենը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել «Ռոսգոսստրախ- Արմենիա»-ին

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանը նույն ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վթարի կապակցությամբ, առանց հափշտակելու նպատակի, նախնական դիտավորությամբ և խաբեության եղանակով խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, մասնավորապես, Տիգրան Պողոսյանը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից հնարավոր ստուգման դեպքում խնդիրներից խուսափելու նպատակով, ՍՊ ընկերությանը պատկանող և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենայի դիմապակուն փակցրել է հիշյալ ընկերությանը պատկանող նույն մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի տեխզննության և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության տրամադրած ապահովագրական կտրոնները:

2014թ. մայիսի 27-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ժայռ» ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի վարորդի կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման հետևանքով առաջացած ավտովթարի արդյունքում տուժած տաքսի ավտոմեքենային պատճառված նյութական վնասը, առանց համապատասխան ապահովագրության՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության միջոցներով փոխհատուցելու նպատակով, խաբեության եղանակով այդ ապահովագրական ընկերությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, վթարի մեղավոր կողմ հանդիսացող հիշյալ ՍՊԸ-ի ավտոմեքենայի փաստաթղթերի փոխարեն, Տ. Պողոսյանը ավտովթարի դեպքի առթիվ Վայոց ձորի մարզի քննչական բաժնի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում որպես վթարի ենթարկված ավտոմեքենայի փաստաթղթեր ներկայացրել է իր ընկերությանը պատկանող մեկ այլ ավտոմեքենայի տեխզննության և հիշյալ ապահովագրական ընկերության կողմից տրամադրված ապահովագրության կտրոնները, ինչպես նաև տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը:

Հիշյալ հանգամանքների առկայությամբ նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վայոց ձորի քննչական բաժնի քննիչի կողմից կայացված` քրեական գործ հարուցելը մերժելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման հիման վրա, տաքսի ավտոմեքենայի սեփականատերը փոխհատուցում ստանալու նպատակով` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերություն է ներկայացրել հայտային դիմում, որում որպես վնաս պատճառած տրանսպորտային միջոց նշվել է ավտովթարի դեպքի հետ առնչություն չունեցող ապահովագրված ավտոմեքենան: Արդյունքում հիշյալ ապահովագրական ընկերությունը տաքսի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ծ.-ին հետագայում փոխհատուցել է 970 հազար ՀՀ դրամ գումար` կրելով նույնքան գույքային վնաս:

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Ժայռ» ՍՊ ընկերության տնօրեն Տիգրան Պողոսյանի կողմից խաբեության եղանակով խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշյալ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում