Ռուս զինվորականները սկսել են վարժանքները Հայաստանի լեռներում «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից կրակոցով, ներգրավված են անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«ՀՀ-ում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայում բարձրլեռնային «Ալագյազ» զորակայանում սկսվել են հրետանային ստորաբաժանումներով դաշտային վարժանքները… Հրետանային հաշվարկները կխոցեն տարբեր թիրախներ՝ ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա: Թիրախների որոնման համար նրանց կօգնեն անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Վարժանքներին մասնակցում է ավելի քան 300 զինծառայող և մոտ 100 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Ծրագրվում է ոչնչացնել 300 տարբեր խմբային և առանձին թիրախներ։







































