Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Իշխան Զաքարյանի գլխին սև ամպե՞ր են կուտակվում

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում անվստահության մթնոլորտ է ձևավորվում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ: Բանն այն է, որ նա հիմա թեև գտնվում է նախագահ Սերժ Սարգսյանի թիմում, սակայն միաժամանակ իր վրա է կրում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը:

Հիշեցնենք, որ Ի. Զաքարյանը տարիներ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր: 2007թ. նոյեմբերին ՎՊ նախագահ նշանակվելուց հետո նրա անդամակցությունը ԲՀԿ-ում սառեցվեց, ընդ որում՝ նա այդ պաշտոնում նշանակվեց քաղաքական պայմանավորվածության արդյունքում և ԲՀԿ-ի կողմից. այն ժամանակ, երբ այդ կուսակցությունը 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում մի քանի ամիս էր, ինչ մտել էր խորհրդարան և դարձել կոալիցիայի անդամ: Ընդ որում, Ի. Զաքարյանը ՎՊ նախագահ նշանակվելուց առաջ նույնիսկ մի քանի ամիս զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի պաշտոնը, իհարկե՝ ԲՀԿ-ին հատկացված քվոտայով:

ՎՊ նախագահ նշանակվելուց հետո սրվեցին նրա հարաբերությունները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Ի. Զաքարյանը, բնականաբար, իշխանությունների ցուցումով ստուգումներ սկսեց հատկապես այն նախարարություններում ու գերատեսչություններում, որոնց ղեկավարները ԲՀԿ անդամներ էին:

Հիշեցնենք՝ քաղաքաշինության նախարարությունում, որի ղեկավարը ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանն էր, բացահայտված հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումները բավականին աղմկոտ էին: Եվ Ի. Զաքարյանի ու ԲՀԿ-ի հարաբերություններն այնքան էին սրվել, որ Գ. Ծառուկյանը նրան անգամ փուչիկ անվանեց:

Եվ հիմա թեև Ի. Զաքարյանի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն ԲՀԿ-ի հետ, բայց քաղաքական շրջանակներում խոսում են, որ նա ավելի շատ գտնվում է Ռ. Քոչարյանի և ոչ թե Ս. Սարգսյանի ազդեցության ներքո. չէ՞ որ Ռ. Քոչարյանն է նրան իշխանության բուրգով բարձրանալու հնարավորություն տվել: Իսկ մինչ ԱԺ փոխնախագահ ու ՎՊ նախագահ դառնալը՝ նա նույն Ռ. Քոչարյանի շնորհիվ 1997-2003թթ. նշանակվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի փոխնախարար: 2000-2004 թթ. եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, իսկ 2003-2007 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ:

Այս շրջանում գործող իշխանությունները պարզել են, որ նա իսկապես շարունակում է կրել իր քաղաքական կնքահայր Ռ. Քոչարյանի ազդեցությունը: Եվ չի բացառվում, որ առաջիկայում տեղի ունենալիք որոշակի փոփոխությունների արդյունքում նա էլ հրաժեշտ տա պաշտոնին:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում