Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցում ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև չկա որևէ պայմանավորվածություն։
Էռնեստն ամենօրյա ճեպազրույցում այդ կերպ է մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն ու Թուրքիան շուտով մասշտաբային գործողություն են սկսելու ԴԱԻՇ-ի դեմ։ Չավուշօղլուն ընդգծել էր, որ այդ խնդրի շուրջ տեխնիկական բանակցություններն արդեն իսկ ավարտվել են։
Սպիտակ տան մամլո խոսնակն ընդգծել է, որ տվյալ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, և որ կողմերի միջև դեռ չկա որևէ պայմանավորվածություն։








































