Հարավային Կորեան անջատել է բարձրախոսներն ապառազմականացված գոտում՝ այդպիսով դադարեցնելով քարոզչական հեռարձակումն ընդդեմ Հյուսիսային Կորեայի։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել կորեական երկու պետությունների լարված՝ 43-ժամյա բանակցությունների արդյունքում, որոնց ավարտին համատեղ հայտարարություն է ընթերցվել։









































