Քրիս Բրաունի անսպասելի հայրությունն ազդեց նրա անձնական կյանքի և պրոֆեսիոնալ գործունեության վրա: Օրերս «հայտնաբերված» Ռոյալթի անունով աղջնակը դարձել է Քրիսի կյանքի անքակտելի մասնիկը: Դստեր նկատմամբ նրա հերթական սիրո դրսևորումն իր նոր ալբոմի անվանումն է:
Twitter-ի իր էջում 26-ամյա երգիչը հայտարարել է, որ ձայնասկավառակը կկոչվի Royalty` ի պատիվ իր մեկուկես տարեկան դստեր: Շնորհանդեսը տեղի կունենա այս տարվա աշնանը:









































