Դեռևս չհաստատված լուր է տարածվել, որ One Direction խումբը կկազմալուծվի մեկ տարով, քանի որ խմբի առաջատարները ցանկանում են զբաղվել իրենց անհատական կարիերայով:
Նշվում է, որ խմբի անդամները` Հարի Ստայլզը, Նայլ Հորանը, Լիամ Փեյնը և Լույս Թոմլինսոմը, համատեղ որոշումն ընդունել են անցյալ հանգստյան օրերին:
«Տղաները միասին էին 5 տարի, ինչը մեծ ժամկետ է ցանկացած խմբի համար: Նրանք արժանի են, որ հնարավորություն ունենան գեթ մեկ տարի աշխատելու յուրաքանչյուրն իր նախագծի շուրջ: Նրանց միջև բացարձակապես ոչ մի թշնամանք չկա, և նրանք բոլորը 100 տոկոսով համաձայն են այդ որոշմանը»,- ասել է The Sun պարբերականի աղբյուրը:
Նրա խոսքով` խմբի վերջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Շեֆիլդում: Մինչև փետրվար նրանք որոշ պարտականություններ կկատարեն` կապված խմբի մասնակցության հետ, իսկ ահա մարտից ի վեր նրանց ճանապարհները կբաժանվեն:







































