Հինգշաբթի Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի արվարձանում առնվազն 4 մարդ է զոհվել ուղղաթիռի վթարի հետևանքով՝ հաղորդում է Sydney Morning Herald պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Բուլի Թոփս գեղատեսիլ վայրում՝ օվկիանոսի ափին, որտեղ բնակիչները հաճախ են կազմակերպում հարսանեկան արարողություններ: Ոստիկանության խոսքերով` ուղղաթիռն այրվել է օդում, որից հետո ընկել է գետնին:

Ներկա պահին ոստիկանները պարզում են ուղևորների հստակ թիվը:









































