Անկարայում իշխող կուսակցության գրասենյակի և արդարադատության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայի ձախ ծայրահեղական «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատը» (DHKP-C): Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Թուրքիայի մայրաքաղաքում երկու պայթյունները տեղի էին ունեցել ուշ երեկոյան: Արդարադատության նախարարության աշխատակցուհին թեթև վնասվածքներ էր ստացել և առաջին բուժօգնությունից հետո դուրս գրվել հիվանդանոցից:
DHKP-C-ը ստեղծվել է 1978 թվականին: ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից այն ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:
Հաղորդագրության մեջ կուսակցության առաջնորդ Հուսեյն Ֆևզի Տեկինը հայտարարել է, որ հարձակման պատճառը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության քաղաքականությունն է, այն, որ նա մահակներով է պայքարում ժողովրդի ազատության և նրա բոլոր իրավունքների համար՝ չպահպանելով օրենքներն ու մնալով անպատիժ:





































