Լոնդոնում ակումբ է բացվել, որտեղ ալկոհոլը ոչ թե խմում են, այլ շնչում: Ակումբում, որի բացման գաղափարը պատկանում է ֆուդ-դիզայներներ և ճարտարապետներ Սեմ Բոմպասին և Հարի Փարին, շատ մեծ է օդի խոնավությունը (մոտ 140%), իսկ գոլորշին 1/3-ով առաջանում է սպիրտային խմիչքների «մզվածքից»:
Ալկոհոլային գոլորշին օրգանիզմ է ներթափանցում թոքերի միջոցով, ինչը նվազեցնում է լյարդի ծանրաբեռնվածությունը: Ալկոհոլային հարբածության վիճակը կարելի է զգալ ակումբում 40 րոպե գտնվելուց հետո: Մուտքի համար պետք է վճարել 10 ֆունտ (մոտ 16 դոլար):
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()
![]()









































