Բոլորովին վերջերս Sengled ընկերությունը ներկայացրել է նորարարական լամպեր ընդհանուր Pulse անվանմամբ, հայտնում է novate.ru-ն: Ներկայումս հավաքածուն ներառում է տարբեր լամպեր` Pulse Boost, Pulse Solo և Pulse, որոնք ունեն տարբեր ֆունկցիաներ: Նրանք բոլորն էլ «խելացի» են և էներգախնայող:
Մյուսների հետ համեմատած Sengled Pulse-ն «ամենասովորական» լամպ է: Այն միայն կարողանում են կարգավորել սմարթֆոնով` տալով նրան լույսի ցանկալի պայծառություն:
Sengled Pulse Boost-ը հանդիսանում է Wi-Fi ազդանշանի ուժեղացուցիչ: Այդպիսի լամպերի տեղադրումով կարելի է ազատվել տանը կամ աշխատավայրում «սև գոտիներից», որտեղ ազդանշանը կամ շատ թույլ է կամ բացակայում է:
Pulse Solo-ն ունի բոլորովին զարմանալի ֆունկցիա` բացի պայծառության կարգավորումից, այն հանդես է գալիս նաև աուդիո բարձրախոսի դերում: Այդպիսի լամպերի հավաքածուն կարելի է վերածել ստերեո համակարգի:









































