Մակեդոնիայի Հանրապետության ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները ձայնային նռնակներ են կիրառել ընդդեմ ապօրինի ներգաղթյալների, ովքեր փորձում էին ներթափանցել բալկանյան այդ երկիր Հունաստանից: Այս մասին գրում է TASS-ը:
Հայտնի է դարձել, որ ներգաղթյալների ամբոխը` չցանկանալով մնալ Մակեդոնիայի և Հունաստանի սահմանների միջև չեզոք գոտում, փորձել է Մակեդոնիայի տարածք ներթափանցել այն վայրերից, որտեղ փշալարեր չեն եղել: Իրավապահ ուժերը, թույլ չտալով հատել սահմանը, ձայնային նռնակներ են կիրառել: Տուժածների մասին ոչինչ հայտնի չէ:
Ներգաղթյալները ներթափանցել են Մակեդոնիայի տարածք: Ականատեսների խոսքերով` ոստիկանությունը երկու ձայնային նռնակ է կիրառել:







































