Երգչուհի, մոդել և Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին պաշտում է Հռոմը, այդ պատճառով, երբ լուսանկարիչ Թերրի Ռիչարդսոնը հրավիրել է նրան այնտեղ, նա հաճույքով ընդունել է հրավերը և դարձել է նոր ֆոտոշարքի հերոսուհի:
Թերրիի նկարահանումների համար ֆոն է դարձել տեղի բարերից մեկը: Վարպետի օբյեկտիվում Կառլան իրեն թեթև ու անկաշկանդ է զգացել: Ժպտերես Բրունին լուսանկարվել է վառ մանուշակագույն զգեստով (45-ամյա Բրունին որոշել է առանց ներքնազգեստի հանդես գալ), իսկ նկարահանումների ընդմիջումների ժամանակ խոսել է հեռախոսով ու էլեկտրոնային ծխախոտ է ծխել:
Կառլան լուսանկարներին տվել է փարիզյան շուք, որ այդքան սիրում են նրա երկրպագուները։








































