Իտալիայում՝ Միլանի մետրոյի կայարաններից մեկում, ոստիկանությունը ժամանակին հասել և կարողացել է կանխել կնոջ ինքնասպանության փորձը:
Միջադեպը ֆիքսել են կայարանի տեսախցիկները. տեսագրությունը տեղադրվել է You Tube-ում՝ իրավապահների պաշտոնական կայքում:
Ինչպես տեսագրության մեջ երևում է, ոստիկանները հետապնդում էին կնոջը մինչ այն պահը, երբ նա նետվում է երկաթգծի վրա: Ոստիկանների կողմից նրան հարթակ բարձրացնելուց հաշված վայրկյաններ անց գնացքը մոտեցել է:
Կինը ձերբակալվել է, այլ մանրամասներ չեն հաղորդվում:









































