Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է հարձակվողների պակասի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Համաշխարհային ֆուտբոլում բացակայում են բարձրակարգ հարձակվողները: Գումարներ կան, իսկ բարձրակարգ ֆուտբոլիստներ` ոչ:
Չէի ասի, որ ներկայիս տրանսֆերային քաղաքականությունն ինձ վշտեցնում է, քանի որ ես հակված եմ բարձրակարգ ֆուտբոլիստ ստեղծելուն, այլ ոչ թե նրա տրանսֆերը գնելուն:
Լավ է, որ մեր ակումբում կան ուժեղ ֆուտբոլիստներ: Այժմ մեր ակումբը հետաքրքրված չէ այլ ֆուտբոլիստների ծառայություններով»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:






































