Monday, 06 05 2024
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա

«Որտեղ բռնեմ՝ սատկացնելու եմ». 20 տարի հետո Սարգիսը «քացիներով» սպանեց Հովիկին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվում է Սարգիս Հակոբյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2011 թվականի հունվարի 26-ին, ժամը 16-ն անց 30-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի գործով չպարզված վայրում փոխառությամբ վերցրած գումարը չվերադարձնելու կապակցությամբ Սարգիս Հակոբյանը վիճաբանել է Հովիկ Գևորգյանի հետ, որի ընթացքում Հակոբյանը ոտքերով ու ձեռքերով ծեծի է ենթարկել Գևորգյանին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ առաջ բերելով գանգուղեղային և կրծքավանդակի փակ բութ վնասվածքներ, ինչպես նաև բարակ աղու թափածակումով պերիտոնիտ, աղիների պատի տարածուն նեկրոզ, որոնց հետևանքով Հովիկ Գևորգյանը 2011 թվականի փետրվարի 1-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:

«Փոխառություն» ասվածը 20 տարվա պատմություն ունի: Հովիկ Գևորգյանը քսան տարի առաջ Սարգիս Հակոբյանի հորը խոստացել է, թե իր ծանոթների միջոցով կարող է ազատել Բելառուսում կալանքի տակ հայտնված Սարգսին: Դրա համար Սարգսի ծնողները Հովիկին են տվել 3500 դոլար ու ոսկեղեն: Սարգսի հայրը՝ Ալբերտը, Հովիկի հետ մեկնել է Մինսկ, բայց այնտեղ Հովիկը խաբել է ու գումարով հանդերձ անհետացել:

Հետագայում իրենց գումարը վերադարձնելու՝ Հակոբյանների պահանջներին Գևորգյանը չի արձագանքել, վերցրած գումարը, փաստորեն, հափշտակել է:

Դեպքի օրը՝ 2011 թվականի հունվարի 26-ին, ծեծված վիճակում տուն գնալուց հետո հարազատների միջամտությամբ հիվանդանոց տեղափոխված Գևորգյանը հրաժարվել է ստացիոնար բժշկական օգնությունից ու նույն օրը տուն է գնացել: Սակայն փետրվարի 1-ին նրա վիճակը վատացել է: Շտապօգնության մեքենայով նրան հիվանդանոց են տարել, վիրահատություն սկսել, սակայն բարակ աղիքի վնասվածքի պատճառով պերիտոնիտ էր զարգացել, ու Հովիկ Գևորգյանի կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Նախաքննական մարմինը կանգ է առել այն վարկածի վրա, որ Գևորգյանին գումարային խնդիրների պատճառով ծեծելով մարմնական ծանր վնասվածքներ է հասցրել Սարգիս Հակոբյանը:

Վերջինս որոշ ժամանակ հետախուզման մեջ է եղել, բռնվել է Վրաստանից Հայաստան մուտք գործելու ժամանակ, սահմանային անցակետում:

Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ ծանր վնասվածքներ պատճառելու համար, որոնց հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում, պնդում է, որ վերջին տարիների ընթացքում ընդհանրապես չի հանդիպել Հովիկ Գևորգյանի հետ, դեպքի օրը նրան չի տեսել, զբաղված է եղել իր անձնական գործերով:

Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ Սարգիս Հակոբյանի շահերի պաշտպանը:

Սարգիս Հակոբյանի կողմից հանցանքը կատարելու վարկածը առաջ է եկել, երբ տուժող Գևորգյանի նախկին կինը տեղեկացրել է, որ Սարգիսը երկու անգամ իրենց տուն է գնացել, հետաքրքրվել, թե որտեղ է Գևորգյանը և սպառնացել, թե որտեղ նրան բռնի՝ «սատկացնելու է»:

Ըստ պաշտպանի և ամբաստանյալի՝ Հովիկ Գևորգյանը միայն Հակոբյաններին չի խաբել, նրա խարդախություններից էլի տուժողներ կան: Գևորգյանը վերջերս էր վերադարձել Հայաստան և մտադիր էր անձնագրային խնդիրները լուծելուց հետո մեկնել Ռուսաստան:

Պաշտպանը գործի նախաքննությունն անվանեց ոչ բազմակողմանի ու ոչ օբյեկտիվ, ինչի հետևանքով նախաքննական մարմինը եկել է սխալ եզրահանգման:

Դեպքի օրը, հիվանդանոցում պառկելուց հրաժարվելուց հետո տուժող Գևորգյանը օպերատիվ աշխատողներին փորձել է ցույց տալ այն վայրը, որտեղ ծեծի էր ենթարկվել: Որպես դեպքի վայր նա մատնանշել է Հրազդանի ձորը, բայց մութն ընկնելու պատճառով կոնկրետ տեղը չի կարողացել ցույց տալ: Խոստացել է դա անել հաջորդ օրը, ցերեկային լույսի պայմաններում: Սակայն հաջորդ օրը նրա մասնակցությամբ գործողություն չի կատարվել, իսկ մի քանի օր անց տուժողը մահացել է:

Պաշտպանական կողմը տարակուսանք հայտնեց, որ նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել՝ առանց հանցագործության վայրի ստույգ որոշման: Ըստ մեղադրական եզրակացության՝ դեպքը տեղի է ունեցել Երևանում՝ «գործով չպարզված վայրում»:

Նախաքննական մարմինը ճշգրիտ չի որոշել նաև հանցագործության կատարման ժամանակը՝ որպես այդպիսին նշելով անորոշ ժամանակահատված՝ հունվարի 26-ին, ժամը 16-ն անց 30-ից մինչև 18-ը:

Տուժողը որևէ կոնկրետ անձի չի մատնանշել՝ որպես իրեն ծեծողի: Ականատես վկաներ չկան: Չկա որևէ իր, որևէ իրեղեն ապացույց, որ հաստատի ամբաստանյալի կողմից հանցանքի կատարումը կամ գոնե դեպքի օրը տուժողի հետ նրա հանդիպելը:

Պաշտպանը վերլուծեց իր պաշտպանյալի գործողությունները դեպքի օրը՝ ժամը 13-ից հետո: Հակոբյանն իր տասնյոթամյա որդու հետ տնից դուրս է եկել, գնացել «ՎՏԲ» բանկ՝ գումար ստանալու: Ստացել է: Ապա որդու հետ ոտքով քայլել է դեպի գրավատուն, որտեղից ստացել է գրավադրված ոսկեղենը: Ճանապարհին գնումներ է կատարել «Ռոբերտո» խանութից: Այս տեղաշարժը հաստատված է համապատասխան անդորրագրերով ու հեռախոսային խոսակցությունների վերծանումներով:

Ժամը 15-ն անց 50-ին նրան զանգել են Գերմանիայից, այդ ժամանակ նա գտնվել է Տիգրան Մեծի պողոտայում: Ըստ պաշտպանի՝ Հակոբյանի այլուրեքությունը հաստատված է, դեպքի ժամանակահատվածում նա եղել է Տիգրան Մեծի պողոտայում, սկզբում՝ որդու, ապա այլ անձանց հետ, չէր կարող միաժամանակ լինել նաև Հրազդանի ձորում: Որդուն մեքենայով տուն ճանապարհելուց հետո նա գնացել է «Տաշիր» առևտրի կենտրոն, սպասել ոսկու ձուլվածք անողներին, բայց նրանք ուշացել են, ու Հակոբյանը տուն է գնացել:

Ըստ պաշտպանի՝ երբ Հակոբյանը «Տաշիրում» սպասում էր ոսկու գործ անողներին, այդ ժամանակ արդեն տուժող Գևորգյանը տանն էր: Նա ժամը 17-ն անց 54 րոպեին զանգել է իր նախկին կնոջը և ասել, որ իրեն ծեծել են, ընդ որում՝ առանց նշելու, թե՝ ով:

Պաշտպանը մեղադրական եզրակացության նկարագրական մասում արձանագրվածը համարեց «գեղարվեստական ձևակերպում», ըստ որի՝ Սարգիս Հակոբյանը տուժողին ծեծել ու մարմնական վնասվածքներ էր պատճառել՝ «տառապելով գումարը հետ ստանալու մոլուցքով…»:

Հակոբյանի շահերի պաշտպանը անդրադարձավ մեղադրանքի հիմքում դրված ցուցմունքների վերլուծությանը, դրանք հերքող դատողություններ արեց, որոնք հաստատեց նաև Սարգիս Հակոբյանը:

Վերջինս ասաց, թե Հովիկ Գևորգյանը մի քանի անգամ դատված էր, նա առաջնակարգ գրպանահատ է եղել, հայտնի խարդախ, նրա գործունեությունից շատ տուժածներ կային:

Պաշտպանը և ամբաստանյալը այն դիրքորոշումը հայտնեցին, որ մեղադրանքը ապացուցված չէ, հիմնված է ենթադրությունների ու հակասական ցուցմունքների վրա: Նրանք արդարացման դատական ակտի ակնկալիք հայտնեցին:

«Բերեք մի էքսպերտիզայի եզրակացություն, որ Երևան քաղաքում ես հանդիպել եմ Հովիկին: Այո, մեր մեջ եղել են տարաձայնություններ, ես ցանկացել եմ, որ նա ծնողներիցս վերցրած գումարը վերադարձնի, բայց նրան չեմ հանդիպել»,- հայտարարեց ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը:

Մեղադրողը հաստատեց իր դիրքորոշումը, որ մեղադրանքն ապացուցված է բավարար ապացույցներով, Սարգիս Հակոբյանի վերաբերյալ պետք է կայացվի մեղադրական դատավճիռ:

Մեղադրողը միջնորդեց նաև, որ դատարանը, մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում, ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար տուժողի նախկին կնոջը պատասխանատվության ենթարկելու հարցին անդրադառնա. վկան դատարանում փոխել էր իր նախաքննական ցուցմունքները, որոնք եղել էին Սարգիս Հակոբյանի մեղավորությունը մատնանշող առաջին վկայությունը:

Ըստ մեղադրողի՝ այս վկան դատարանում ակնհայտ սուտ ցուցմունքներ էր տվել:

Պաշտպանական կողմն էլ ընդվզում էր այս նույն վկայի կողմից նախաքննության ընթացքում տված սուտ ցուցմունքների դեմ:

«Մեծ հույսեր եմ կապում դատարանի անաչառության, արդար վճռի հետ: Ես մեղավոր չեմ այս հանցագործության կատարման համար»,- վերջին խոսքում ասաց ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատական ակտը կհրապարակվի վաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում