Ford-ը Բելգիայի Գենկ քաղաքում 2014թ. վերջին գործարանը փակելու դեպքում աշխատակիցներին կվճարի 750 մլն դոլար: Համաձայնագիրը կվերաբերի 4 հազար աշխատակիցների, որոնք վարձատրվել են ժամով, հայտնում է Reuters-ը: Սա նշանակում է, որ փոխհատուցման գումարը 1 աշխատակցի հաշվով կազմում է շուրջ 187 հազար 500 դոլար:
Միաժամանակ, ընկերությունը մտադիր է անցկացնել բանակցություններ 300 աշխատակիցների հետ, որոնք աշխատում են ֆիքսված վճարով ու չեն հանդիսանում ժամով վարձատրվող աշխատակիցների հետ համաձայնագրի մաս:
Գենկի գործարանն արտադրում է Mondeo մոդելը: Ford-ը եվրոպական ուղղվածությունից վնասը 2013թ. գնահատում է 2 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ՝ ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է Եվրոպայում փակել արտադրական հզորությունների 18%-ը:
Հիշեցնենք, որ 2012թ. Ford-ի զուտ շահույթը կազմել է 5,67 մլրդ դոլար:










































