Saturday, 04 07 2026
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Ռուսաստանը իսլամական արմատականության թիրախ է դառնում
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում

Սողանքների դեմ լիարժեք աշխատանք չի տարվում. Աշոտ Խոյեցյան

Սողանքների գլխավոր պատճառներից մեկը կավային ապարների առկայությունն է, որը մեր հանրապետության տարածքում բավականին շատ է: Հաջորդ պատճառը մեծ թեքություններն են, որոնք հատուկ են լեռնային ռելիեֆին:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում աշխարհագրական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանն ասաց, որ սողանքների հոսքն արագացնում են տեղատարափ անձրևները, որոնց հետևանքով ջուրը լցվում է ջրամերձ ապարների և սահող կավերի տակ: Այդ լպրծուն մակերևույթը մեծ թեքության պայմաններում սահում է, և տեղի են ունենում լեռնազանգվածնեի փլուզումներ:

«Դրան գումարվում է նաև մարդկային գործոնը: ՀՀ-ում սահող սողանքները հիմնականում տարածված են հյուսիսարևելյան շրջաններում՝ Դիլիջան, Իջևան, Ողջաբերդ և այլն»,- ասաց նա:

Հարցին, թե սողանքներից խուսափելու համար լիարժեք աշխատանքներ տարվո՞ւմ են, մասնագետն ասաց. «Իհարկե՝ ոչ, համապատասխան լիարժեք աշխատանք չի տարվում: Անհրաժեշտ է պետական ֆինանսավորված ծրագիր: Քաղաքակիրթ երկրներում սողանքավտանգ տարածքներում նմանատիպ լանջերը ցանցապատում են, դրենաժային ջրահեռացում կատարում, բետոնե պատեր են կառուցում: Այդ աշխատանքները մեծ ֆինանսական ներդրումներ են պահանջում, և մեր երկրի պարագայում նման միջոցառումներ հազիվ թե կատարվեն»:

Նա նշեց, որ մանր-մունր բաներ անելով՝ հարցը չի լուծվի, պետք է հիմքային աշխատանք կատարել:

Աշոտ Խոյեցյանն ասաց նաև, որ սողանքավտանգ են տարվա բոլոր եղանակները, սակայն գարնանը և աշնանը՝ կապված տեղումների հետ, խնդիրն ավելի է սրվում. «Սողանքներն ակտիվանում են նաև թույլ ցնցումների, երկրաշարժերի դեպքում, իսկ մեր տարածքը երկրաշարժավտանգ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում