Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Արդիանո Գալիանին La Gazetta dello Sport-ի հետ զրույցում նշեց, որ թիմի ղեկավարությունը չի պատրաստվում պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրիին:
«Մենք այս խնդրի առջև հայտնվեցինք նաև մրցաշրջանի մեկնարկում: Երբ թիմն անհաջողություն է ունենում, անմիջապես սկսվում են լուրեր շրջանառվել փոփոխությունների մասին:
Սակայն մեր պատասխանը նույնն է. «Միլան»-ը չի պատրաստվում պաշտոնանկ անել գլխավոր մարզչին: Մենք վստահում ենք Ալեգրիին»:






































