Միկրոկենսաբանները հարավաֆրիկացի քոյսան ժողովրդի մոտ գեն են հայտնաբերել, որի պատճառով նրանց երեխաներն ավելի առողջ են ծնվում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականներն ուսումնասիրելով քոյսան ժողովրդի իմունային համակարգի ձևավորումը պազել են մի գենի մուտացիա, որը երկու տեսակի սպիտակուց է կոդավորում` HLA անվանմամբ:
Ըստ հետազոտողների` այդ մուտացիան փոխել է հղիության վաղ փուլում ընկերքի ձևավորումը, որի հետևանքով երեխաներն առավել առողջ են ծնվում: Նվազել է նաև հղիության ուշ շրջանում տոքսիկոզի առաջացման հավանականությունը:











































