Մարտի 20-ին 84 տարեկանում մահացել է Բանգլադեշի նախագահ Զիլուր Ռահմանը: Նա մահացել է Սինգապուրի հիվանդանոցներից մեկում: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն՝ հաղորդում է BBC-ն:
Ռահմանը ծնվել է 1929թ. մարտի 9-ին՝ հայտնի փաստաբանի ընտանիքում: Կրթություն է ստացել Դակիի համալսարանի պատմական և իրավաբանական ֆակուլտետում: 1952թ. նա միացել է Բենգալիայի ազատագրական շարժմանը:
1970թ. դարձել է Պակիստանի խորհրդարանի անդամ: Բանգլադեշի անկախությունից հետո դարձել է ձախակենտրոն կուսակցության («Լիգա Ավամի») գլխավոր քարտուղար:
2009թ. նա դարձել է Բանգլադեշի նախագահ: Քանի որ նա ընտրություններում եղել է միակ գրանցված թեկնածուն, նախագահի պաշտոնը ստանձնել է առանց քվեարկության:










































