3dnews.ru-ի փոխանցմամբ՝ Google ընկերությունը գործարկել է Աֆրիկայում Android One մատչելի սմարթֆոնների վաճառք։ Այդ ծրագիրն արդեն իսկ գործում է զարգացող մի շարք երկրների համար, ներառյալ Հնդկաստանը, Պակիստանը, Ինդոնեզիան, Թուրքիան ու Ֆիլիպինները։
Google-ի նախաձեռնության շնորհիվ աֆրիկյան վեց երկրների բնակիչները կկարողանան ձեռք բերել ոչ թանկարժեք սմարթֆոն։ Խոսքը Նիգերիայի, Գանայի, Կոտ դ’Իվուարի, Քենիայի, Մարոկկոյի ու Եգիպտոսի մասին է, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է 379 միլիոն մարդ։ Մոտ 88 դոլար արժողությամբ Infinix Hot 2 սմարթֆոնն արդեն վաճառքի է հանվել Նիգերիայում։









































