Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը Եվրոպայի լիգայի որակավորման փուլի 4-րդ ռաունդի` նորվեգական ՕԴԴ-ի դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով, հաղորդում է «բզեզներ»-ի պաշտոնական կայքը:
«Մենք դեռ պատրաստ չէինք խաղին և հասկացանք, որ արդեն գոլ ենք բաց թողել: Ապշել էի, տեսնելով, թե մրցակիցն ինչպես էր գոլեր խփում մեր դարպասը: Արդյունքում մենք կարողացանք փոխել խաղը և հաղթանակ տանել, չնայած, որ կարող էինք ավելի վստահ խաղալ:
Հասկացանք, որ կարող ենք ելք գտնել նույնիսկ ամենադժվար պահերին: Ես գոհ եմ տղաների ցուցադրած խաղից»,- հայտարարել է Տուխելը:






































