Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ, պաշտպան Մատս Հյումելսը Եվրոպայի լիգայի որակավորման փուլի 4-րդ ռաունդի` նորվեգական ՕԴԴ-ի դեմ հանդիպման առաջին խաղակեսն անվանել է սարսափելի, տեղեկացնում է «բզեզներ»-ի պաշտոնական կայքը:
«Հանդիպման առաջին խաղակեսի սկզբնամասը նման էր սարսափ ֆիլմի: Չի կարելի թուլանալ այսպիսի խաղերում: Լավ է, որ կարողացանք փոխել խաղի ընթացքը, չնայած, որ պարտվում էինք 3:0 հաշվով:
Ցավալի էր, որ վերջին րոպեներին չկարողացանք խփել 5-րդ գնդակը: Ավելի խոշոր հաշվով հաղթանակն արդարացի կլիներ»,- հայտարարել է գերմանացի պաշտպանը:





































