Չորեքշաբթի առավոտյան Ինդոնեզիայի հյուսիսում կրկին ակտիվացել է Լոկոն հրաբուխը` խառնարաններից մեկից բաց թողնելով ավելի քան 2կմ բարձրությամբ հրաբխային մոխիր: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Ինդոնեզիայի հրաբխագիտության և երկրաբանական վտանգների իջեցման կենտրոնի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Սուտոպո Պուրվո Նուգրոհոն նշել է, որ ժայթքումը լսվել է 6կմ շառավղով:
«Լոկոն հրաբխի կարգավիճակը մնում է տագնապի երրորդ մակարդակի վրա»,- հավելել է նա:
Ինդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի մարզի Թոմոհոն քաղաքի մոտ տեղակայված Լոկոնը հերթական անգամ զարթնել է 2010թ. հունիսի վերջին, իսկ արդեն հաջորդ ամիս հրաբխի ժայթքման հետևանքով մոտակա բնակավայրերից տարհանվեց 5500 բնակիչ:










































