Մեքսիկայում գիտնականները պեղումների ընթացքում Ացտեկների կայսրության ժամանակաշրջանի մարդկային կմախքներից պատ են հայտնաբերել` Մեխիկոյի պատմական կենտրոնում: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Գվատեմալա փողոցում երկու մետր խորությամբ գտնվել է ուղղանկյուն հարթակ` մոտ 30 մետր երկարությամբ, որի կենտրոնական մասում մի քանի տասնյակ կմախքներ են գտնվել` դասավորված շրջանի ձևով: Այդ ծիսական կառույցը ացտեկներն անվանել են ցոմպանտլի` նաուատալ լեզվով:
Նշվում է, որ այնտեղ 35 կմախք է առկա: Ըստ հնագետների` պատը կառուցվել է XV-XVI դարերում: Հնագետները ենթադրում են, որ կմախքների մի մասը կարող էր պատկանել ացտեկների թշնամիներին, որոնց նրանք գերի են վերցրել և զոհաբերել:











































