Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պաշտոնապես հայտարարել է արգենտինացի կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդիի տեղափոխության մասին:
«Վալենսիա»-ի նախկին ներկայացուցիչը «քաղաքաբնակներ»-ի հետ հինգ տարվա պայմանագիր է կնքել: Օտամենդիի տրանսֆերի համար «Սիթի»-ն իսպանական ակումբին վճարել է 45 միլիոն եվրո:
Հավելենք, որ 27-ամյա արգենտինացին հանդես կգա 30 համարի մարզահագուստով:





































