Apple-ի «խելացի» սև ժամացույցներն ունեն արտաքին գործոններին ներկի դիմակայման խնդիրներ։ Այս մասին հայտնում է Cult of Mac-ը։
Ժամացույցների մի քանի տերեր հայտնել են օգտագործման ընթացքում ներկի թափվելու մասին։
Օգտատերերից մեկին Apple-ը երաշխավորել է ժամացույցի փոխանակություն նորով։ 2012-ին համանման խնդիրների էին բախվել նաև սև iPhone 5-ի տերերը։ Ապրանքի տեսքը կորել էր օգտագործման մի քանի օրերի ընթացքում։










































