Համացանցում հայտնվել է ամերիկացի փոփ կատարող Լեդի Գագայի նոր ստեղծագործությունը՝ Till It Happens to You անվանումով։ Այս մասին հայտնում է Apelzin.ru-ն։
Հայտնի է, որ նորույթը կդառնա The Hunting Ground վավերագրական ֆիլմի սաունդթրեքի մաս։ Ֆիլմի թողարկումը վարձույթ կկայանա այս տարվա աշնանը։ Թրեքի պրոդյուսերն է հայտնի երաժշիտ և երգահան Նայլ Ռոջերսը, իսկ խոսքերի հեղինակներն են Դայան Ուորենն ու Գագան ինքը։
Ֆիլմը կպատմի ամերիկյան քոլեջներում սեռական բռնության մասին։







































