News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին միջազգային արենայում մեծ հեղինակություն է վայելում, ինչի համար էլ նպատակահարմար է, որ նա ելույթ ունենա Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ-ի հոբելյանական նստաշրջանում։ Այդ մասին հայտարարել է պետության ղեկավարի՝ միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեն:
«Վրաստանի նախագահը բարձրաստիճան պաշտոնյա է, որն ընտրվում է ուղիղ քվեարկության միջոցով։ Ելնելով դրանից և միջազգային արենայում նրա բարձր հեղինակությունից՝ երկրի համար կարևոր է, որ առավելագույնս օգտագործվի այդ հեղինակությունը։ Ավելի լավ կլիներ, որ նա մասնակցեր ԱՄՆ-ում կայանալիք ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին»,- նշել է նա
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի ԳԱ-ի հերթական նստաշրջանից առաջ Վրաստանում վերստին սկսել են խոսել Մարգվելաշվիլու և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու դիմակայության մասին՝ կապված սեպտեմբերին ԱՄՆ այցելելու հետ։










































