Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել է ստորագրել Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շուրջ պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, կառավարության ղեկավարը հավանություն է տվել պաշտպանության նախարարության մշակած, ԱԳՆ-ի հետ համաձայնեցված և նախապես հայկական կողմի հետ քննարկված Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագրի նախագծին:
«Հանձնարարել Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը բանակցություններ վարել հայկական կողմի հետ գործադիր իշխանության շահագրգիռ դանշային մարմինների մասնակցությամբ և համաձայնության դեպքում Ռուսաստանի Դաշնության անունից ստորագրել նշված Պայմանագիրը՝ թույլատրելով առաջարկվող նախագծում ոչ սկզբունքային բնույթի փոփոխություններ մտցնել»,- ասվում է փաստաթղթում:










































