Ռումինիայում դատախազները այսօր տեղեկություն են ծանուցել երկրի վարչապետ Վիկտոր Պոնտային վերջինիս բնակարանի կալանքի վերաբերյալ, ով մեղադրվում է փողերի լվացման և սենատոր Դան Շովեի գործով հարկերը վճարելուց խուսափելու մեջ: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Ազգային հակակոռուպցիոն վարչությանը:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Պոնտային են հանձնվել ֆինանսական փորձաքննության արդյունքները նրա դեմ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Քննիչների կարծիքով` վարչապետի ապօրինի գործողությունների հետևանքով ստացված վնասը կազմել է 51.3 հազար լեյ (մոտ 12 հազար դոլար):
Պոնտան իրեն անմեղ է համարում` առաջադրված մեղադրանքները համարելով քաղաքականապես պատճառաբանված:





































