Վենեսուելայի կառավարությունը պարգևատրել է մի խումբ կուբացի բժիշկների, որոնք 2011թ. կեսերից բուժել են Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին:
Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով վենեսուելական ԶԼՄ-ներին:
Կուբացի բժիշկներին շնորհվել է «Վենեսուելայի ազատարարներ» առաջին աստիճանի շքանշան:
Ընդհանուր առմամբ՝ շքանշանի է արժանացել 7 մարդ: Ինչպես ասվում է փաստաթղթում, այն տրվել է «Բոլիվարյան հեղափոխության գլխավոր հրամանատար Ուգո Չավես Ֆրիասին օգնություն ցուցաբերելիս բժշկական պարտքը պրոֆեսիոնալ կատարելու համար»:
Չավեսը մահացել է մարտի 5-ին՝ քաղցկեղից, Կարակասի ռազմական հոսպիտալում: 2011թ. կեսից նա Կուբայում ենթարկվել էր 4 վիրահատության ու անցել քիմիաթերապիայի մի քանի կուրս:










































