Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրներ կմատակարարի մինչև ընթացիկ տարեվերջ։ Ընդ որում՝ այդ համալիրների թիվը համապատասխանելու է 2007 թվականին պատվիրված համալիրների թվին։ Այդ մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում նրա աղբյուրը։
2007 թվականի պայմանագիրը նախատեսել է Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրների 5 դիվիզոնի մատակարարում։ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը երեկ հայտարարել է, որ С-300 համալիրների վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա օրերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր Իրանին С-300 համալիրներ մատակարարելու վրա դրած արգելքը։








































