Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք զինծառայողներն ընկել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների պատրաստած ծուղակը։ PKK-ի զինյալներն ական են տեղադրել Սիիրթ (Սղերթ)-Շիրվան ճանապարհին, և երբ թուրքական զինվորական փոխադրամիջոցն անցել է դրա վրայով, զինյալները հեռակառավարմամբ պայթեցրել են այն։
Պայթյունի հետևանքով զոհվել է 8 զինծառայող, որոնցից 3-ը եղել են սպաներ։ Այդ մասին հայտարարել է Սիիրթի նահանգապետ Մուսթաֆա Թութուլմազը։ Կան նաև վիրավոր զինծառայողներ, որոնց տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Միջադեպը գրանցվել է այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14:10-ին։







































