7days.ru-ի փոխանցմամբ՝ Չեննինգ Տատումը զարմացրել է իր երկրպագուներին՝ Instagram-ում տեղադրելով մտահոգիչ լուսանկարներ։ Դրանցում երևում է, որ դերասանը գոհ տեսքով գարեջուր է հյուրասիրում կողքին կանգնած ձիուն։
Կենդանիների պաշտպաններն անմիջապես վրդովմունք են հայտնել այդ կապակցությամբ՝ տեղի ունեցածն անվանելով անհեթեթություն։ Նրանք հայտարարել են, որ ոչ ոք Տատումին չի տվել անպաշտպան արարածին ծաղրելու իրավունք։ Սակայն պարզվել է, որ Չեննինգն ընդհանրապես չի պատրաստվել տանջել դժբախտ ձիուն։

Դերասանը երդվել է, որ պարզապես կատակել է և իրականում ձին միայն հոտ է քաշել գարեջրի շշից, իսկ բովանդակությունը վայելել է դերասանը։ Հաղորդվում է, որ Տատումն ինքը կենդանիների մեծ սիրահար է։










































