Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ, հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆ շրջանի` «Բրյուգե»-ի դեմ (3:1) տարած հաղթանակի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Իհարկե, ես երջանիկ եմ, որ կարողացա գոլեր հեղինակել, իսկ արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարողացավ հաղթել մրցակցին: Հիմա մենք պետք է ուղևորվենք Բրյուգե և շարունակենք կիսատ թողած աշխատանքը:
Մեզ համար շատ կարևոր էր խփել երրորդ գնդակը: Սակայն ես մի փոքր հիասթափված եմ, քանի որ ցանկանում էի հեթ-տրիկի հեղինակ դառնալ: Ինձ դուր եկավ գոլեր խփել «Օլդ Թրաֆորդ»-ում»,- հայտարարել է հոլանդացի հարձակվողը:








































