Haber Turk-ի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) երիտասարդական թևի 15 անդամներ անցած գիշեր Ստամբուլում հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա։ Հարձակում գործածներից մեկը սպանվել է, իսկ չորսը՝ ձերբակալվել։
Միջադեպը գրանցվել է մեգապոլիսի եվրոպական հատվածում՝ Էսենլերի շրջանում։ Զինյալները եղել են դիմակավորված և հարձակում են գործել պարեկություն կատարող ոստիկանական ջոկատի վրա։ PKK-ի անդամները զինված են եղել հրաձգային զենքով, նռնակներով, Մոլոտովյան կոկտեյլներով։
Նրանց մի մասն իրենց հետ ունեցել է խոցող տարրերով ինքնաշեն սարքեր։ Ընդհանուր առմամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել կամ սպանվել է 30 PKK-ական։







































