Variety պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի բնակիչները պատրաստ են մեծացնել կինոթատրոնի տոմսերի գները, եթե սրահներում խստացվեն անվտանգության միջոցները։ Այդ մասին հայտնել է C4 ընկերությունը, որը մասնագիտացել է սպառողական պահանջարկի հետազոտման ասպարեզում։
Խոսքը կինոթատրոններում մետաղորսիչների տեղակայման ու անվտանգության զինված աշխատակիցների ներկայության մասին է։ Հարցման մասնակիցներն այդ գաղափարին աջակցություն են հայտնել ԱՄՆ-ի կինոթատրոններում տեղի ունեցած մի շարք զինված միջադեպերից հետո։
Հարցվածների գրեթե 50 տոկոսը պատրաստ է մեկ տոմսի համար վճարել 1 դոլար ավելի՝ հավելյալ միջոցների դիմաց, իսկ 23 տոկոսը համաձայն է դրա համար վճարել 2 և ավելի դոլար։ Հարցումն անցկացվել է օգոստոսի 6-7-ին, դրան մասնակցել է 500 մարդ։







































