«Պարի Սեն-Ժերմեն»-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան բնութագրել է իր խաղընկերոջը` փարիզյան ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
«Իբրահիմովիչը շատ հզոր ֆուտբոլիստ է: Նա հիանալի է խաղում հարձակման գծում:
Միաժամանակ Զլատանը բարդ բնավորություն ունի: Կարող եմ անգամ ասել, որ նա փոքր-ինչ մեծամիտ է»,- Fox Sports Radio-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Լուկաս Մոուրան:







































